Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ֆիլիպիններում մոլեգնում է տարերային աղետը

Ֆիլիպիններում մոլեգնում է տարերային աղետը
06.12.2012 | 10:58

Ֆիլիպինների հարավային շրջաններում մոլեգնող «Բոֆա» կոչվող թայֆունի հետևանքով 325 մարդ է մահացել։ Նրանց մեծ մասը կա՜մ խեղդվել է, կա՜մ մնացել տապալվող ծառերի տակ։ Փրկարարները զգուշանում են, որ զոհերի թիվը կարող է կտրուկ աճել։ Տարերքից ամայացած շրջաններում անհետ կորածների թիվը հասնում է հարյուրների։
210 կմ/ժամ արագությամբ քամին պոկել է տների տանիքները, տապալել ծառեր և էլեկտրալարեր, հազարավոր մարդիկ դարձել են անօթևան։ Շատ շրջաններ մնացել են ջրի տակ և կտրվել արտաքին աշխարհից։ Փրկարարները փորձում են աղետի գոտի հասնել ուղղաթիռներով։
Ֆիլիպինյան կղզիների վրա տարեկան 20 տրոպիկական ցիկլոն է վրա հասնում, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվում։

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ